Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սկսում է Թալիշ գյուղի բնակեցման գործընթացը


Ադրբեջանի կառավարությունը սկսում է 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած Թալիշ գյուղի բնակեցման գործընթացը։ Վաղվանից գյուղում կհաստատվեն առաջին 20 ընտանիքները, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Հաղորդումների համաձայն՝ Թալիշի առաջին բնակիչների առանձնատներն արդեն պատրաստ են։

Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը ադրբեջանական զինված ուժերը գրավել են 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է այդ գյուղում մեծածավալ շինարարական աշխատանքների մեկնարկի մասին։

XS
SM
MD
LG