Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Բաբարիկոյին բանտից հոսպիտալացրել են


Բելառուս - Վիկտոր Բաբարիկոն դատարանում, արխիվ
Բելառուս - Վիկտոր Բաբարիկոն դատարանում, արխիվ

Բելառուսի նախագահի նախկին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին ազատազրկման վայրից հոսպիտալացրել են: Բանտարկյալի կողմնակիցներն ասում են, որ նրան ծեծել են:

"Рабочы Рух" Telegram ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, ավելի վաղ հայտնել էր, որ «Վիկտոր Բաբարիկոն գտնվում է վիրաբուժության բաժանմունքում, վիճակը միջին ծանրության է, հայտնի է, որ պնևմոթորաքս ունի, նրան ընդունել են ծեծի հետքերով, նույնիսկ չեն ճանաչել, քանի դեռ չեն տեսել ընդունվածի անունը»:

Նովոպոլոցկի քաղաքային հիվանդանոցից «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը հաստատել են, որ Բաբարիկոն իրենց մոտ է ընդունվել։

2021 թվականի հուլիսի 6-ին Բաբարիկոյին դատապարտել են 14 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ լվանալու գործով: Նա «Բելգազպրոմբանկ»-ի գործով 8 ամբաստանյալներից միակն է, ով իրեն մեղավոր չի ճանաչել բոլոր մեղադրանքներում: Բաբարիկոն պատիժը կրում է Նովոպոլոցկի քրեակատարողական հիմնարկում։

XS
SM
MD
LG