Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը շարունակելու է աջակցել եզդիական համայնքին․ Փաշինյան


Հայաստանի կառավարությունը եզդիական համայնքին աջակցում է կրթության, ազգային մշակույթի և լեզվի, ավանդույթների պահպանման և այլ հարցերում ու շարունակելու է աջակցել, Մալաքե Թաուսի տոնի առթիվ եզդիական համայնքին հղած իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի եզդիական համայնքն իր աշխատանքով, քաղաքացիական նվիրվածությամբ, ազգային ավանդույթների նկատմամբ իր նախանձախնդրությամբ արժանացել է Հայաստանի բոլոր քաղաքացիների և պետական ինստիտուտների հարգանքին, նշել է Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ «գալիք սերունդները ևս հավատարիմ կլինեն քաղաքացիական գիտակցությանը և ազգային ավանդույթներին՝ հարստացնելով Հայաստանի Հանրապետության բազմամշակութային ներկապնակը»։

XS
SM
MD
LG