Մատչելիության հղումներ

«Ի՞նչ անի Ավինյանը, ձեռքերը ծալի նստի՞»․ Ավինյանի արձագանքը ժամանակից շուտ քարոզարշավ սկսելու քննադատություններին


«Ի՞նչ անի Տիգրան Ավինյանը, ձեռքերը ծալի նստի՞, բան չանի՞», այսպես արձագանքեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում պատասխանելով քննադատություններին, թե ժամանակից շուտ է սկսել քաղաքապետի թեկնածուի քարոզարշավը, անարդար մրցապայքարի մեջ է մտնել։

«Խնդրում եմ քննադատություն ուղղենք, եթե ես իմ լիազորություններից եմ դուրս գալիս։ Միգուցե քննադատությունն ուղղենք էն տեսանկյունից, եթե պատասխանատվություն ունեմ և չեմ անում», - ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետի հերթական ընտրությունները նախատեսված է անցկացնել այս աշնանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ դեռ անցած տարի է հայտարարել, որ քաղաքապետի իրենց թեկնածուն Տիրգան Ավինյանն է։ 2022-ի սեպտեմբերին ավագանու արտահերթ նիստում Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։ Փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա ակտիվ հանդիպումն է ունենում Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչների հետ, ծանոթանում խնդիրներին, դրանք լուծելու խոստումներ տալիս։

Դիտարկմանը թե այդ աշխատանքներն արվում են Տիգրան Ավինյանի դեմքով, որը հետո լինելու է քաղաքապետի թեկնածու և մարդու հիշողության մեջ մնալու է, որ ինքը լուծել է իրենց խնդիրը, կամ գուցե չի լուծել, Ավինյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ մարդը շատ տարբեր հիմնավորումներով է անելու իր վերջնական ընտրությունը, դա լինելու է և՛ քաղաքական տրամադրվածությունը մարդու, տվյալ անձի կամ ուժի նկատմամբ, և՛ կատարված աշխատանքը, և՛ բարձրաձայնած խնդիրները, որովհետև էս քննադատություններից իմ մոտ տպավորություն է, որ «ա դե երկու հատ գործ կանեն, երևանցին էլ ձայն կտա»։ Երևանցին բավական իմաստուն է այդ առումով և ամենաքննադատ մոտեցող բնակչությունն ունենք»։

Հարցին, թե ինչո՞ւ իշխող ուժը հենց իրենց թեկնածուին նշանակեց փոխքաղաքապետ, Ավինյանը պատասխանեց․ - «Որովհետև ենթադրաբար իշխող ուժը որոշեց, որ էս թեկնածուն լավագույնը կարող է կազմակերպել էն աշխատանքը, որը որ ծրագրով դեռևս 2017 թվականից, «Ելքի» ծրագրով, հիմքը դրված է, որոշվեց որ էս մարդը կարող է իրականացնել և վստահեց ինձ էդ պատասխանատվությունը»։

«Երևանն իրականացնում է մեծածավալ անտառտնկման աշխատանքներ»

Վերջին շաբաթներին քաղաքացիներն ահազանգում են Երևանում ծառահատումների մասին։ Մարդիկ քննադատում են, որ պետական միջոցների հաշվին շոգ Երևանի փողոցներում սաղարթախիտ ծառերի փոխարեն դեկորատիվ ծառեր են տնկվում։

Օգտատերերից մեկի հարցին, թե ինչո՞ւ չթողեցին, որ Սակուրան մի քիչ սաղարթներ ունենա, նոր կողքի ծառերը կտրեն, փոխքաղաքապետը պատասխանեց․ -«2022 թվականից Երևան քաղաքը իրականացնում է մեծածավալ կանաչապատման աշխատանքներ, ես նույնիսկ կասեի անտառտնկման աշխատանքներ, որը որ տասնամյակների ընթացքում Երևան քաղաքում չի իրականացվել։ Եկեք մի հատ ընդհանուր տրամաբանություն փորձենք միասին հասկանալ, այսինքն՝ մի ձեռքով Երևան քաղաքն ինտենսիվ, մեծ ծավալների կանաչապատում է իրականացնում և, փաստորեն, ըստ քննադատների, մյուս ձեռքով, մայթերին որոշակի առողջ ծառեր կարող են հեռացնե՞լ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG