Մատչելիության հղումներ

Ռուս իրավապահները պնդում են, որ բացահայտել են բլոգեր Տատարսկու սպանության երկրորդ կազմակերպչին


Ռուսաստան - Իրավապահները, բժիշկներն ու արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները սրճարանի մոտ, որտեղ պայթյունից զոհվել է բոգեր Տատարսկին, Սանկտ Պետերբուրգ, 2-ը ապրիլի, 2023թ.
Ռուսաստան - Իրավապահները, բժիշկներն ու արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները սրճարանի մոտ, որտեղ պայթյունից զոհվել է բոգեր Տատարսկին, Սանկտ Պետերբուրգ, 2-ը ապրիլի, 2023թ.

Ռուսաստանյան իրավապահները պնդում են, որ բացահայտել են բլոգեր Վլադլեն Տատարսկու (Ֆոմինի) սպանության երկրորդ կազմակերպչին, որն, ըստ նրանց, «ահաբեկչությունից հետո Հայաստանի տարածքով մեկնել է Թուրքիա»:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ բացահայտել է ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկու սպանության կազմակերպիչներին։ Ըստ գերատեսչության՝ սպանության ետևում կանգնած են «Ուկրաինայի հատուկ ծառայությունները, դրանց գործակալները, այդ թվում՝ արտասահմանում թաքնված ռուսաստանյան ընդդիմության շարքերից»։

Ռուսաստանի ԱԴԾ տեղեկություններով՝ Տատարսկու սպանությունը Դարյա Տրեպովայի հետ միասին նախապատրաստել է Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովը:

«Տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ապրիլի 3-ին Յուրի Դենիսովը Հայաստանի տարածքով տարանցիկ թռիչքով մեկնել է Թուրքիա», - ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG