Մատչելիության հղումներ

Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս ազգայնական բլոգեր Տատարսկուն


Ռուսները հրաժեշտ են տալիս Վլադլեն Տատարսկուն (Մաքսիմ Ֆոմինին):
Ռուսները հրաժեշտ են տալիս Վլադլեն Տատարսկուն (Մաքսիմ Ֆոմինին):

Այսօր Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի սրճարանում ապրիլի 2-ին ահաբեկչական պայթյունից զոհված բլոգեր Վլադլեն Տատարսկու (Մաքսիմ Ֆոմինի) հուղարկավորությունը:

Ազգայնական հայացքներ դավանող և Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմի երդյալ աջակից բլոգերին հրաժեշտ տալու համար գերեզմանատուն է այցելել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակից, մեծահարուստ գործարար Եվգենի Պրիգոժինը:

Նա ապրիլի 2-ի ահաբեկչությունից հետո Տատարսկուն հետմահու հռչակել է «Վագների» խմբավորման անդամ, իսկ նախագահ Պուտինը Տատարսկուն հետմահու Արիության մեդալ է շնորհել:

Ահաբեկչության գործով ձերբակալվել է 26-ամյա Դարյա Տրեպովան: Ռուսաստանի իրավապահները պնդում են, որ ահաբեկչությունը ծրագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները:

XS
SM
MD
LG