Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյունի գործը վերաորակվել է ահաբեկչության հատկանիշներով


Ռուսաստան - Դեպքի վայրում, Սանկտ Պետերբուրգ, 2-ը ապրիլի, 2023թ.
Ռուսաստան - Դեպքի վայրում, Սանկտ Պետերբուրգ, 2-ը ապրիլի, 2023թ.

Նախնական քննչական գործողությունների արդյունքներով, Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյունի փաստով հարուցված քրեական գործը վերաորակվել է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ահաբեկչական գործողություն», հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեն իր Telegram ալիքում։

«Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Դարյա Տրեպովան։ Նրա հետ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Հետաքննությունն ապացույցներ ունի, որ հանցագործության պլանավորումն ու կազմակերպումն իրականացվել է Ուկրաինայի տարածքից», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր սպանության հատկանիշներով:

Սանկտ Պետերբուրգի սրճարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունից զոհվել է Դոնբասի ռուս անջատական, նախկին զինյալ, բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին` Մաքսիմ Ֆոմինը:

Վերջին տվյալներով՝ տուժել է 40 մարդ, այդ թվում՝ 3 դեռահաս։ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 մարդ, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, հաղորդում է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:

XS
SM
MD
LG