Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի սրճարանում պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի


Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մեկ հոգի մահացել է, տասը տուժածի վիճակը գնահատվում է ծանր, 16-ը՝ միջին ծանրության, այդ թվում՝ 14-ամյա աղջիկ, ասված է հաղորդագրության մեջ։

Սրճարանում ապրիլի 2-ին պայթյունից զոհվել է նաև Դոնբասի ռուս անջատական, նախկին զինյալ, բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին` նույն ինքը Մաքսիմ Ֆոմինը:

Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, որ Տատարսկու դեմ մահափորձը կազմակերպել են Ուկրաինայի իշխանությունները՝ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու աջակիցների օժանդակությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG