Մատչելիության հղումներ

ՌԴ Պետդումայի աջակցությամբ Երասխում տաճար-ժամատուն է կառուցվում՝ ի հիշատակ 2020-ին զոհված ռուս օդաչուների


Ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռ, արխիվ
Ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռ, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի աջակցությամբ Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղում տաճար-ժամատուն է կառուցվում՝ ի հիշատակ այդ տարածքում զոհված ռուս օդաչուների, հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ կոթողը մաս կկազմի ռուս օդաչուների հուշահամալիրին։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2021 թվականին հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել ուղղափառ խաչի և Եղիա Մարգարեի ժամատան առաջին աղյուսի տեղադրումը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյանը Հայաստանի տարածքում ուղեկցելիս հայկական Երասխ գյուղի օդային տարածքում, Նախիջևանի սահմանի մոտ, խոցվել է ռուսաստանյան Մի-24 ուղղաթիռը, անձնակազմի երկու անդամները զոհվել են, երրորդ օդաչուն վնասվածքներ է ստացել։

Բաքուն խոստովանել է, որ ռուսական ուղղաթիռը խոցվել է ադրբեջանցի զինվորականների կողմից՝ «պատահմամբ»։

Նույն օրը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն են ընդունել։

XS
SM
MD
LG