Մատչելիության հղումներ

Ռուս քննիչները Մի-24-ի գործով օգնություն են խնդրել ադրբեջանցի գործընկերներից


Ռուսական МИ 24 խոցված ուղղաթիռի բեկորները, 9-ը նոյեմբերի, 2020թ․
Ռուսական МИ 24 խոցված ուղղաթիռի բեկորները, 9-ը նոյեմբերի, 2020թ․

Ռուս ռազմական քննիչները ադրբեջանցի գործընկերներից օգնություն են խնդրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործի քննության շրջանակում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Ռուսական կողմը, մասնավորապես, ցանկանում է մի շարք քննչական գործողություններ անցկացնել՝ կասկածյալների ինքնությունը, տեղի ունեցածի որոշ հանգամանքները հստակեցնելու առումով:

Նախօրեին ռուսաստանյան իրավապահները վերավորակավորել են ուղղաթիռի խոցման առիթով հարուցված քրեական գործը՝ ներառելով դրանում ավելի խիստ մեղադրանք՝ «դիտավորյալ ոչնչացում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG