Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ին լրջագույնս մտահոգում է ռուսական ուղղաթիռի խոցման միջադեպը


ՀԱՊԿ և կազմակերպության անդամ երկրների դրոշները, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լրջագույն մտահոգություն է հայտնում ռուսաստանյան Մի-24 ռազմական ուղղաթիռի խոցման կապակցությամբ, հայտարարել է ռազմական դաշինքի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Մենք շատ ցավում ենք, որ Ղարաբաղում հակամարտության սրացումը հանգեցրել է նման ցավալի հետևանքների։ Լրջագույն մտահոգություն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ցավակցություն ենք հայտնում զոհված անձնակազմի հարազատներին և մերձավորներին։ Կսպասենք հետաքննության արդյունքներին՝ որտեղից է տեղի ունեցել կրակոցը», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի մամուլի խոսնակը:

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն խոստովանել է, որ Ադրբեջանի զինված ուժերն են Հայաստանի օդային տարածքում «սխալմամբ» խոցել ռուսական ռազմական ուղղաթիռը։ Ադրբեջանական կողմը «ներողություն է հայցել ողբերգական միջադեպի կապակցությամբ և հավաստիացրել, թե պատահական բնույթի միջադեպը ուղղված չէ ընդդեմ ռուսական կողմի»։

XS
SM
MD
LG