Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովն այցելել է նոր շահագործման հանձնված մի շարք ռազմական օբյեկտներ


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինվորների հետ, արխիվ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինվորների հետ, արխիվ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության մի շարք բարձրաստիճան ծառայողներ տեսչական այց են կատարել պատերազմից հետո Ադրբեջանի բանակի հսկողության տակ հայտնված տարածքներ:

Հասանովը և նրան ուղեկցող ծառայողները, մասնավորապես, այցելել են նոր շահագործման հանձնված ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ զինտեխնիկայի սպասարկման և նորոգման կենտրոն և հրթիռահրետանային զինամթերքի պահեստ:

Նախարարն, ըստ «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության, հրամանատարներին և պատասխանատու պաշտոնյաներին հրահանգել է կազմակերպել խիստ կլիմայական պայմաններում ու բարդ տեղանքում գտնվող ստորաբաժանումների անխափան ապահովումը պարենով, հագուստով, վառելիքով, զինամթերքով, զինտեխնիկայի պահեստամասերով և անհրաժեշտ այլ գույքով։

XS
SM
MD
LG