Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ընդունել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան թուրք գեներալին


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր Բաքվում ընդունել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզին, որը պաշտոնական այց է կատարել Ադրբեջան։

Հասանովը պատմել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունների մասին, նշել հետագա փոխգործակցությունը զարգացնելու կարևորությունը։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ «ՆԱՏՕ-ի թուրք գեներալը հանգստություն է մաղթել մարտի 5-ի առավոտյան «հայկական անօրինական կազմավորումների կողմից իրականացրած սադրանքի զոհ դարձած» ադրբեջանական բանակի զինծառայողների հոգիներին ու խորին ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին»։

Մարտի 5-ին ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով Արցախի ոստիկանության 3 աշխատակից է զոհվել։ Ադրբեջանցիների խումբը նահանջելիս 2 զոհ է տվել։ Նույնիսկ ՌԴ պաշտպանության նախարարությունն է հայտարարել, որ առաջինը կրակ են բացել ադրբեջանցիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG