Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որով մասնագետները կարող են երկրում բնակության իրավունք ստանալ՝ պարզեցված կարգով:
Այժմ նախագիծը պետք է հաստատվի խորհրդարանում, հաղորդում է «Դոյչե վելլեն» (Deutsche Welle):
Ըստ այդմ՝ նախատեսվում է օտարեկրացիների համար նոր՝ «հնարավորությունների քարտ» ներմուծել՝ բալային համակարգով. հաշվի կառնվեն մասնագիտացումը, գերմաներենի իմացությունը, փորձառությունը, տարիքը:
Հնարավորության քարտը ստանալու դեպքում արհեստավարժ օտարերկրացիներին կտրամադրվի մեկ տարի՝ աշխատանք գտնելու համար, ինչպես նաև ֆինանսական միջոցներ:
Գերմանիայի իշխանությունները վերանայում են միգրացիոն քաղաքականությունը երկրում աշխատուժի հետ կապված խնդիրների ֆոնին:
Ըստ կառավարության, եթե այդ փոփոխությունները ընդունվեն, Եվրամիությունից դուրս՝ երրորդ երկրներից արհեստավարժ մասնագետների հոսքը Գերմանիա կավելանա տարեկան մոտ 60 հազարով, ինչը գրեթե երկու անգամ ավելի է 2019-ի ցուցանիշներից: