Մատչելիության հղումներ

Շոլց. «Գերմանիան 8 ամսում հաղթահարել է կախվածությունը ռուսական էներգակիրներից»


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր հայտարարել է, որ երկիրը կարողացել է 8 ամսում հաղթահարել կախվածությունը Ռուսաստանից ստացվող էներգակիրներից:

«Ընդամենն 8 ամսում մենք կարողացանք անկախանալ ռուսական գազից, նավթից և ածխից, ընդամենն 8 ամսում մենք ամբողջությամբ վերակազմավորեցինք մեր էներգամատակարարման համակարգը նոր խողովակաշարեր և հեղուկ գազի տերմինալ կառուցելու շնորհիվ»,- ասել է Շոլցը:

Նրա փոխանցմամբ, այդ ամիսների ընթացքում ամեն ինչ արվել է բնակարանների և տների ջեռուցման համար, քանի որ «ոչ ոք չպետք է մրսի»:

XS
SM
MD
LG