Մատչելիության հղումներ

Նեթանյահուն պատրաստվում է հրաժարվել դատական վիճահարույց փոփոխություններից


Իսրայել - Ցուցարարների և ոստիկանների բախումը Թել Ավիվում, 27-ը մարտի, 2023թ.
Իսրայել - Ցուցարարների և ոստիկանների բախումը Թել Ավիվում, 27-ը մարտի, 2023թ.

Իսրայելում զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է դատական բարեփոխումներից հրաժարվելու մտադրության մասին։ Ավելի վաղ նման խնդրանքով խորհրդարանին դիմել էր նախագահ Իցհակ Հերցոգը։

Նեթանյահուի աղմկահարույց նախաձեռնությունը Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակումն էր, ինչը, ընդդիմության համոզմամբ, կհանգեցնի անկախ դատական համակարգի վերացմանը։

Բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են հունվարից, կիրակի օրը բողոքի ցույցերին մասնակցել է մինչև 300 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG