Մատչելիության հղումներ

Ղազախստանում խորհրդարանական ընտրություններ են


Ընտրությունները Ղազախստանում, 19-ը մարտի, 2023թ.
Ընտրությունները Ղազախստանում, 19-ը մարտի, 2023թ.

Ղազախստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնցով, ինչպես ակնկալում են երկրում, ավարտվելու է անցած տարի առնվազն 238 մարդու մահվան պատճառ դարձած արյունալի իրադարձություններով սկիզբ առած քաղաքական շրջափուլը:

Շուրջ 12 միլիոն ընտրողներ կարող են քվեարկել խորհրդարանի 98-տեղանոց ստորին պալատի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Անցած տարվա հունիսին երկրում անցկացված հանրաքվեն նշանավորեց երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առանձնահատուկ արտոնությունների վերջը, իսկ նոյեմբերին անցկացված արտահերթ նախագահական ընտրություններով գործող նախագահ 69-ամյա Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերընտրվեց նոր յոթնամյա ժամկետով:

Այսօրվա վաղաժամկետ ընտրություններն առաջինն են 2004 թվականից հետո, որոնցում որևէ կուսակցության չանդամակցող կամ կուսակցությունների համամասնական ցուցակներում չընդգրկված թեկնածուները կարող են հավակնել Մաժիլիսի մանդատի: Սա մաս է կազմում 2022-ի արյունալի իրադարձություններից հետո Տոկաևի նախաձեռնած ընտրական բարեփոխումներին: Այդուհանդերձ, խորհրդարանի մանդատներից ընդամենը 29-ը կբաշխվեն մեծամասնական ընտրակարգով:

XS
SM
MD
LG