Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների


Ֆրանսիա, Փարիզ, 16-ը մարտի, 2023թ.
Ֆրանսիա, Փարիզ, 16-ը մարտի, 2023թ.

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: Փարիզի կենտրոնում բողոքի ակցիաներին մասնակցելու համար բերման ենթարկվածների թիվը հասել է 217-ի:

Երեկ կեսօրից հետո մարդիկ սկսել են հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ։ Երբ վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է Սահմանադրության 49.3 հոդվածի օգնությամբ օրենքն ընդունելու մասին՝ առանց պատգամավորների հավանության, հազարավոր մարդիկ հավաքվել են Համաձայնության հրապարակում։

Երեկոյան բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև, կիրառվել է արցունքաբեր գազ։ Ուշ երեկոյան ցուցարարները բարիկադներ էին կառուցում, աղբ այրում, վառվում էին նաև մեքենաներ: Ավելի ուշ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցույցը ցրելու համար։

XS
SM
MD
LG