Մատչելիության հղումներ

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցեր Ֆրանսիայում


Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բազմամարդ ցույց Ֆրանսիայում, արխիվ
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բազմամարդ ցույց Ֆրանսիայում, արխիվ

Երեկ Ֆրանսիայում մոտ 480 հազար մարդ է մասնակցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին, հաղորդում է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ նրանցից շուրջ 37 հազարը բողոքի ակցիա է անցկացրել Փարիզում։

Իր հերթին, Ֆրանսիայի ամենամեծ արհմիությունը՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան հայտարարեց, որ ցույցերին մասնակցել է մոտավորապես 1,7 միլիոն մարդ, նրանցից մայրաքաղաքում մոտ 450 հազար ցուցարար է եղել։

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ են եղել, Փարիզում բերման է ենթարկվել 22 մարդ։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների օրինագծին։ Այժմ, երբ Սենատն ընդունել է օրինագիծը, այն կքննարկի ստորին և վերին պալատների օրենսդիրների համատեղ հանձնաժողովը: Եթե հանձնաժողովը համաձայնի տեքստի շուրջ, ապա երկու պալատներում վերջնական քվեարկությունը կարող է տեղի ունենալ այսօր:

XS
SM
MD
LG