Մատչելիության հղումներ

Շվեյցարիան 4 բանկիրի մեղադրում է Պուտինի ընկերոջ ֆինանսական փոխանցումներին մասնակցելու համար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և թավջութակահար Սերգեյ Ռոլդուգին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և թավջութակահար Սերգեյ Ռոլդուգին, արխիվ

Շվեյցարիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել չորս բանկիրների՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինի դրամական փոխանցումների մեջ ներգրավվածության կասկածանքով։

Reuters-ի փոխանցմամբ՝ ամբաստանյալների թվում են երեք ռուսաստանցի և Շվեյցարիայի մեկ քաղաքացի։ Ըստ մեղադրող կողմի՝ բանկիրները ֆինանսական գործարքներում անփութություն են դրսևորել և ստուգումներ չեն իրականացրել պարզելու՝ արդյո՞ք Ռոլդուգինն է ակտիվների իրական սեփականատերը։

Ըստ շվեյցարական օրենսդրության՝ բանկերը պարտավոր են մերժել կամ դադարեցնել ծառայությունները, եթե կասկածներ են առաջանում պայմանագրային կողմի ինքնության վերաբերյալ:

Reuters-ի փոխանցմամբ՝ մեղադրական եզրակացությունում նշված է, որ Ռոլդուգինի պես անձանց օգտագործում են հաշիվների իրական սեփականատերերին թաքցնելու համար:

Շվեյցարացի դատախազները նաև շեշտում են, որ պաշտոնապես ՌԴ նախագահն ունի տարեկան մոտ 100 հազար եվրոյի եկամուտ, բայց նաև հսկայական ակտիվներ ունի, որոնք կառավարվում են նրա մերձավորների կողմից։

Ռոլդուգինի անունը 2022 թվականից Եվրամիության, Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում է, Բրյուսելի տեղեկություններով՝ երաժիշտն առնվազն հինգ օֆշորային ընկերություն ունի և օգնում է Պուտինին ֆինանսական սխեմաներում:

XS
SM
MD
LG