Մատչելիության հղումներ

Պուտինի մերձավոր շրջապատը մոտ 24 մլրդ դոլարի կարողություն ունի․ հետաքննություն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության ուսումնասիրությունների միջազգային կենտրոնն ու ռուսական «Նովայա գազետա» թերթը մի ուսումնասիրություն են պատրաստել, որի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ շրջապատի հարստությունը 2017 թվականի տվյալներով կազմում է 24 միլիարդ դոլար։

Խոսքը «Բանկ Ռոսիի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Կովալչուկի, «Վոլգա գրուպ» ընկերության ղեկավար Գենադի Տիմչենկոյի ու բազմաթիվ ակտիվներ ունեցող Արկադի և Բորիս Ռոտենբերգների մասին է։ Նրանք բոլորը Պուտինի մանկության կամ պատանեկության ընկերներն են, որ պարբերաբար խոշորագույն պատվերներ են ստանում։ Մոսկվայում նրանք համարվում են Պուտինի ամենամտերիմ մարդիկ։

Բացի այս ազգանուններից՝ հրապարակված զեկուցում են նաև Միխայիլ Շելոմովը, Սերգեյ Ռոլդուգինը, Պյոտր Կոլբինը։ Նրանք երեքն էլ Պուտինի վաղեմի ընկերներն են:

Ընդ որում, լրագրողները պնդում են, որ այդ մարդկանց վրա գրանցված ակտիվներն ու գույքն իրականում նրանց չեն պատկանում՝ նրանք ընդամենը միջնորդ են, և սա Պուտինի ընտանիքի հարստությունն է: Նրանք, գրված է զեկույցում, պարզապես Պուտինի «դրամապանակն են»։

Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի կենտրոնն այս տեղեկությունը հրապարակել է իր կայքում: Կենտրոնի տվյալներով՝ մասնավորապես երեք ազգանունների դեպքում կարելի է հստակ ասել, որ այդ մարդիկ պարզապես չգիտեն, թե որտեղից են այդ գումարները։ Հաշվի առնելով նրանց կապը Պուտինի հետ՝ կարելի է ասել, որ սա Ռուսաստանի նախագահի հարստությունն է, պարզապես որպես սեփականատեր նշված են մտերիմ ընկերների ազգանունները:

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի ֆիլմում ասել էր․ - «Ես չունեմ հարստությունը, որ ինձ են վերագրում»։

Ունենալով միլիարդավոր դոլարների ակտիվներ՝ Պուտինի ընկերների մեծ մասը չեն կարողանում հստակ բացատրել, թե որտեղից են այդ գումարները, ինչ ծագում ունեն։ Նրանց բոլորին կապում է մի բան՝ նրանք բոլորը կամ Պուտինի ընտանիքի, կամ Պուտինի մանկության ընկերներն են և այսպես թե այնպես կապված են ռուսական պետական նավթագազային ընկերությունների և «Բանկ Ռոսիի»-ի հետ։

Հիշեցնենք, ավելի վաղ Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Ադամ Շուբինը BBC-ի պատրաստած «Պուտինի գաղտնի հարստությունը» վավերագրական ֆիլմում ասել էր՝ ԱՄՆ-ը համարում է, որ Պուտինը կոռումպացված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG