Մատչելիության հղումներ

Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրում 2026 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը զորակոչ անցկացնելու մասին։ Զորակոչվելու է 261 հազար մարդ։

Այսօր հրապարակված փաստաթուղթը վերաբերում է Ռուսաստանի «18-ից 30 տարեկան այն քաղաքացիներին, որոնք պահեստազորում չեն և ենթակա են ծառայության»:

Նույն հրամանագրով կզորացրվեն այն զինվորները, նավաստիները, սերժանտները և ենթասպաները, որոնց ծառայության ժամկետը արդեն լրացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG