Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը կմեկնի Եգիպտոս


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 7-9-ն աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ նա Կահիրեում մասնակցելու է Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։

Այցի ընթացքում նախատեսվում են տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։

Հունվարի վերջին Հայաստանում էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, նա չեզոք միջնորդություն էր առաջարկել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG