Մատչելիության հղումներ

«Պատերազմը շարունակվում է և ամեն օր նոր զոհեր է բերում»․ Բոժկո


Ուկրաինացիների համար 2022-ն եղել է ամենաերկար տարին, Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու տարելիցի կապակցությամբ «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։

Մեկ տարի առաջ՝ փետրվարի 24-ին Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Նախքան ներխուժումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։

Պատերամն արհավիրք է, ասաց նախկին դեսպանն՝ ընդգծելով՝ անձամբ է տեսնում ու զգում այդ սարսափը։

«Պատերազմը հիմա շարունակվում է և ամեն օր նոր զոհեր է բերում։ Մոտ 8 մլն մարդ ստիպված թողել է Ուկրաինան, գնացել է արտասահման և հիմա Լեհաստանում, ուրիշ երկրներում իրենց երեխաներով, հիմնականում կանայք են այնտեղ բնակվում, սպասում են մեր հաղթանակին։ Հաղթանակին հասնելը դա էլ հեշտ բան չէ։ Փառք Աստծո, որ մենք բարեկամներ ունենք, որոնք սատարում են ուկրաինացիներին զենքով, թե չէ ես նույնիսկ դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես պետք է զարգանային իրադարձությունները, եթե օգնություն չլիներ Արևմուտքի կողմից։ Այս պատերազմի մեջ մենք ուրիշ ելք չունենք, բացի մեր հողը, մեր հայրենիքը պաշտպանելուց», - ասաց Բոժկոն։

Դեսպանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG