Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը


Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ 10-րդը Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ նոր պատժամիջոցները տարածվում են 121 անձի և կազմակերպությունների վրա, այդ թվում՝ ռուսաստանյան քարոզչական լրատվամիջոցներ, կսահմանափակվի մի շարք ապրանքատեսակների ներկրումը Ռուսաստան։

Ըստ Եվրամիության պաշտոնյաների, դաշինքը մասնավորապես կարգելի Ռուսաստան արտահանել էլեկտրական սարքավորումներ, մասնագիտացված մեքենաներ, մեքենաների դետալներ, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասեր: Բացի այդ, ցանկում ներառվել են շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ, որոնք կարող են կիրառվել նաև Ռուսաստանի զինված ուժերի կարիքների համար՝ ալեհավաքներ, վերամբարձ կռունկներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG