Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաարը պատմական է որակել Արարատ Միրզոյանի՝ այսօր Թուրքիա կատարելիք այցը


ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին։

«Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է»,- գրել է նա:

Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Թուրքիա։ Անկարայում նա կհանդիպի Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, կլինի նաև երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում, այնտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող Հայասատանի փրկարարական խմբին:

XS
SM
MD
LG