Մատչելիության հղումներ

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը


Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը։

Թուրքիայում, վերջին տվյալներով, զոհվել է 29 հազար 600 հոգի։

Սիրիայում զոհերի թիվը 3500 է։

ՄԱԿ-ը կիրակի ավելի վաղ նախազգուշացրել էր, որ զոհերի թիվը կարող է կրկնապատկվել:

Երկուշաբթի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք արձագանքներ՝ հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Այս երկրաշարժը հանգեցրեց լուրջ ավերածությունների ու զոհերի հարևան Սիրիայում։

XS
SM
MD
LG