Մատչելիության հղումներ

Rheinmetall-ը պատրաստ է Կիևին փոխանցել 139 Leopard


Գերմանական արտադրության Leopard տանկ, արխիվ

Գերմանական Rheinmetall ռազմարդյունաբերական կոնցեռնը պատրաստ է գերմանական կառավարության թույլտվությունն ստանալուց հետո Ուկրաինային փոխանցել 139 Leopard տանկ: Այդուհանդերձ, դրանցից միայն 50-ը կլինեն ժամանակակից Leopards 2-ը, շատերն էլ չեն կարող տեղ հասնել մեկ տարուց շուտ։

Rheinmetall-ի ներկայացուցիչը RND մեդիա խմբին հայտնել է, որ կոնցեռնը պատրաստ կլինի այս տարվա ապրիլ-մայիսին փոխանցել նախատեսված 29 Leopard 2A4: Ըստ խոսնակի, գրեթե մեկ տարի կպահանջվի նույն մոդիֆիկացիայի ևս 22 Leopard-ի վերանորոգման համար, և դրանք կհանձնվեն 2023 թվականի վերջին կամ 2024-ի սկզբին։

Բացի այդ, Rheinmetall-ը կարող է փոխանցել ևս 88 հին Leopard1: Մամուլի խոսնակը չի հստակեցրել՝ արդյոք պատրաստ են դրանք շահագործման, իսկ եթե ոչ, ապա երբ պատրաստ կլինեն:

XS
SM
MD
LG