Մատչելիության հղումներ

Գերմանիան կարող է թույլատրել Վարշավային Leopard տանկեր տրամադրել Ուկրաինային


Գերմանական արտադրության Leopard 2 տանկ, արխիվ

Բեռլինը պատրաստ է Վարշավային թույլատրել իր տրամադրության տակ գտնվող գերմանական արտադրության Leopard 2 մակնիշի տանկերը տրամադրել Ուկրաինային։ Այս մասին կիրակի օրը ֆրանսիական LCI լրատվական ալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը։

«Եթե մեզ դիմեն նման խնդրանքով, մենք այդ քայլին չենք խոչընդոտի։ Մենք գիտենք, թե որքան կարևոր են այդ տանկերը Ուկրաինայի համար, այդ իսկ պատճառով այժմ այս հարցը քննարկում ենք մեր դաշնակիցների հետ», - հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG