Մատչելիության հղումներ

Մորավեցկի․ «Բեռլինի թույլտվությամբ թե առանց դրա՝ Լեհաստանը միևնույն է Leopard 2 տանկեր կուղարկի Ուկրաինա»


«Բեռլինի թույլտվությամբ թե առանց դրա՝ Լեհաստանը միևնույն է, իր զինանոցում գտնվող գերմանական արտադրության Leopard 2 մակնիշի տանկերն ուղարկելու է Ուկրաինա», - այսօր հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

«Մենք, իհարկե, կդիմենք Գերմանիային նման թույլտվություն ստանալու խնդրանքով։ Դա, սակայն, երկրորդական հարց է։ Անգամ եթե մենք նման համաձայնություն չստանանք, ի վերջո, ավելի փոքր մի կոալիցիայի կազմում (նույնիսկ եթե դրանում Գերմանիան ընդգրկված չլինի) մենք միևնույն է մեր տրամադրության տակ եղած տանկերը տրամադրելու ենք Ուկրաինային», - հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG