Մատչելիության հղումներ

Բեռլինը Կիևին տանկեր կմատակարարի միայն ԱՄՆ-ի նույնօրինակ որոշման դեպքում. The Wall Street Journal


Բեռլինը թույլ չի տա իր դաշնակիցներին գերմանական արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա քանի դեռ ԱՄՆ-ը չի հաստատել սեփական մարտական տանկերը Կիևին մատակարարելու որոշումը, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց տրամադրության տակ ունեն ավելի քան 2000 գերմանական արտադրության Leopard տանկեր, որոնք իրենց տեսակի մեջ աշխարհում ամենառաջադեմն ու արդյունավետն են։ Եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, Ֆինլանդիայի և Դանիայի կառավարությունները հայտարարել էին, որ պատրաստ են գերմանական տեխնիկա ուղարկել Ուկրաինա, եթե Բեռլինը թույլ տա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG