Մատչելիության հղումներ

Էրդողանը հաստատեց՝ ընտրությունները Թուրքիայում կանցկացվեն մեկ ամիս շուտ


Թուրքիա - Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցների հանրահավաքը Ստամբուլում, դեկտեմբեր, 2022թ.

Նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան ոչ թե հունիսի 18-ին, այլ մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին: Նախագահ Ռեջեփ Էրդողանն այս մասին հայտարարել է կիրակի օրը Բուրսայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ՝ կոչ անելով նրանց «ճիշտ ընտրություն կատարել մայիսի 14-ին»:

Օրեր առաջ Էրդողանն արդեն ակնարկել էր առաջիկա ընտրությունների ժամկետի մասին: Հունվարի 18-ին ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ՝ նա հիշել էր այն օրը, երբ իսլամիստական Դեմոկրատական կուսակցությունը, որի ժառանգն է իրեն համարում Էրդողանը, առաջին անգամ հաղթեց Թուրքիայում ընտրություններին: Դա տեղի էր ունեցել 1950 թվականի մայիսի 14-ին:

Բրիտանական The Economist-ը նախօրեին գրել է. - «Եթե ընտրությունները Թուրքիայում արդար անցնեն, Էրդողանը կպարտվի: Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանը կարող է կորցնել նախագահի պաշտոնը չորս ամսից, եթե ընդդիմությունը համախմբվի իր ամենահայտնի թեկնածուի շուրջ, և ընտրությունները քիչ թե շատ արդար անցնեն»:

Էրդողանի հիմնական հակառակորդը համարվում է իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար երեք տարվա ազատազրկման դատապարտված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով վիճարկում է այս դատական որոշումը:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG