Մատչելիության հղումներ

Թուրքիայի դատախազությունը պահանջում է ազատազրկել և քաղաքական գործունեությունից հեռացնել Ստամբուլի քաղաքապետին


Թուրքիա - Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու, հունիս, 2022թ.

Թուրքիայի դատախազությունը պահանջել է ազատազրկել և քաղաքական գործունեության իրավունքից զրկել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կարող է նախագահ Ռեջեփ Էրդողանի մրցակիցներից մեկը դառնալ հաջորդ տարվա ընտրություններում։

Երկու տարի առաջ Իմամօղլուին հաջողվել էր հաղթել Էրդողանի կուսակցին Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ ձաների աննշան առավելությամբ։ Իշխանություններն այս արդյունքների հետ չէին հաշտվել, նոր ընտրություններ էին անցկացրել, որտեղ կրկին հաղթել էր ընդդիմադիր գործիչը՝ այս անգամ ստանալով ավելի շատ քվե։

Քվեարկությունից առաջ նա քննադատել էր երկրորդ անգամ ընտրության գնալու որոշումն ու այն կայացնողներին «հիմար» անվանել, ինչի համար էլ դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքով։

Այսօրվա նիստն ընդմիջվել է, պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել մանրամասներին ծանոթանալու համար, քննությունը կշարունակվի մեկ ամսից՝ դեկտեմբերի 14-ին։

XS
SM
MD
LG