Մատչելիության հղումներ

Սահմանափակումներ Արցախի հանրային սննդի օբյեկտներում


Տեսարան Ստեփանակերտից, արխիվ
Տեսարան Ստեփանակերտից, արխիվ

Արցախի կառավարության որոշմամբ, այսօր ժամը 13։00-ից Արցախում կգործեն հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ:

Ըստ այդմ՝ Հանրային սննդի օբյեկտներում (ռեստորաններ, հանդիսությունների սրահներ, հյուրանոցներ, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտներ) կարգելվի 15-ից ավելի անձանց մասնակցությամբ տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների կազմակերպումը և անցկացումը, կարգելվի նաև հանրային սննդի օբյեկտներում 35-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը, իսկ հանրային սննդի օբյեկտները կգործեն մինչև 23։00-ն։

Սահմանափակումների կիրառման ապահովումը վերապահել է Արցախի ոստիկանությանը, կիրառման նկատմամբ վերահսկողությունը՝ Օպերատիվ շտաբը:

Արդեն 18 օր է Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Արցախից ահազանգում են՝ սննդի, դեղորայքի դեֆիցիտ կա, խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում։

XS
SM
MD
LG