Մատչելիության հղումներ

Ռուսաստանը խաղաղապահներին հանելու է Լեռնային Ղարաբաղից. Սամվել Բաբայան


«Ազատության» տաղավարում 44-օրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն է։

«Ազատություն». - Եռակողմ հայտարարության ստորագրման երկրորդ տարին լրացավ, և այսօր գլխավոր հարցերից է՝ ուրեմ երեք տարի մնաց, ռուսները գնալո՞ւ են։

Բաբայան. - Ես համարում եմ, որ այո։ Ես էն վախտ էլ եմ բարձրաձայնել, որ հինգ տարուց հետո նրանք դուրս են գալու։ Չնայած բոլոր հայտարարություններին, որ իրանք դուրս չեն գալու, իրանք ամեն գնով պահելու են Արցախը և այլն, և այլն, ես համարում եմ, որ դա իրականությունից շատ հեռու է, մեկ։ Էն շահերը, որը որ ունի Ռուսաստանը էսօր Թուրքիայի հետ Ադրբեջանի տարածքով և այլ, և այլ, գնալու ա էդ զիջումների... էլի մեր հաշվին։ Դրա համար նախապես ասում եմ, որ խելքի գան մերոնք ու փորձեն էդ խնդիրները այլ տեսանկյունով, այլ ձևի լուծումներ գտնեն։

«Ազատություն». - Այսինքն՝ կես տարի երբ մնա, Ադրբեջանն առարկելու է ժամկետի երկարաձգմանը, և Ռուսաստանը սուս ու փուս թողնելու է գնա՞։

Բաբայան. - Սուս ու փուս կարա չգնա, բայց գնալու է։ Էս վերջին Սոչիի հանդիպման ժամանակ նույն Ռուսաստանը ասեց Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի, եկեք հավաքվենք, քննարկենք։ Ադրբեջանը ասեց՝ ախպեր, էդ հարցը էրկու տարի առաջ լուծվել ա վերջացել։ Ի՞նչ ասեց, կարացա՞վ մի բան ասի։ Չէ չէ՞։ Նույնն էլ էն ժամանակ ա լինելու։ Որովհետև լինելու են ավելի մեծ շահեր, որը որ գերադասելու են էդ մեծ շահերը պահելուն, քան էդ խնդրի հարցը։ Կոնկրետ նույն հաբ ա ստեղծում էսօր Թուրքիայում գազի, գյուղատնտեսական մթերքը, ցորենի և այլ, և այլ, երեկվա հայտարարությունները... դա խոսում ա նրա մասին, որ իրա տնտեսական մի շարք շահեր ունի, որը որ գերադասելու ա նա, ոչ թե Ղարաբաղի խնդրի լուծումը։

«Ազատություն». - Բայց Սոչիից առաջ, Վալդայում, Սոչիից հետո էլ ասուլիսում էլի խոսում էր խաղաղապահների ժամկետի երկարացման մասին։ Արդյո՞ք Ռուսաստանը այդքան մեծ գին է վճարելու։ Որովհետև Ղարաբաղից դուրս գալը նշանակում է Կովկասից ընդհանրապես դուրս գալ, ազդեցությունը կորցնել այստեղ։

Բաբայան. - Մենք ենք համարում, որ Ղարաբաղից դուրս գալը Կովկասից դուրս գալ ա նշանակում։ Իրանք Հայաստանը համարում են, որ տեղը իրանցն ա, և Ղարաբաղից դուրս գալով Կովկասը չի կորցնում։

«Ազատություն». - Բայց էդ դեպքում անվտանգության վակուում է առաջանալու։ Դուք ի՞նչ ճանապարհով եք տեսնում Արցախի հայկական մնալու ճանապարհը։

Բաբայան. - Արցախի հայկական մնալու ճանապարհը ես տեսնում եմ, որ մենք ինքներս պետք ա կարողանանք մեր պաշտպանությունը ստեղծենք, տնտեսությունը ստեղծենք Արցախում, մարդիկ բարձր մակարդակով ապրելակերպ ստեղծեն։ Դա է մեր ճանապարհը։ Եվ իրավական դաշտում մենք տանենք, որ միջազգային դատարաններով էդ խնդրին մաքսիմալ ինքնուրույնության հարց լուծել։

«Ազատություն». - Ընդամենը երեք տարի է մնացել Ձեր ասած սցենարին, որ ռուսները գան, իսկ այդ դիսբալանսը շատ է խորացել՝ ժողովրդագրական, փող, բնական ռեսուրսներ, Թուրքիայի աջակցությունը... Հայաստանը հիմա նույնիսկ զենք չի կարողանում գնի, բաց ասում է Երևան էդ մասին։ Ո՞նց ա երեք տարում ամրանալու։

Բաբայան. - Կան լիցենզավորված անձինք աշխարհի մասշտաբով, որոնք վաճառում են էդ զենքը։ Պետք է ուղղակի ճիշտ մարդը ընտրել և ճիշտ անձը ընտրել։ Սա մեկ։ Չկա նման բան, չեմ ասում ատոմային ռումբ, մնացած ամեն ինչ ծախվում ու առնվում ա։ Եթե որևիցե մեկին հետաքրքրում ա ո՞վքեր են դրանք, ես կարամ անուն-ազգանուններով, կապերը իրանց դուրս բերեմ, էդ մարդկանց հետ որ կարողանանք խոսել։ Վաճառողը կա, զենքը կա։ Մնացած բոլոր խնդիրները լուծվում ա։ Ստեղ խնդիրն էն ա՝ մենք ցանկություն ունե՞նք լուծելու։ Ինքներս հասկանո՞ւմ ենք ինչ ա պետությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG