Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շահագրգռված է տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան․ Փրայս


«Մենք աշխատում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ լարվածության թուլացման ուղղությամբ», - ԱՄՆ Պետքարտուղարությունում ճեպազրույցների ժամանակ հայատարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Հարիցն, թե արդյո՞ք որևէ մեկնաբանություն ունի անցած շաբաթ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունների վերաբերյալ, որ անցկացվել են Ադրբեջանի հետ սահմանին և մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանում, Նեդ Փրայսը պատասխանել է. - «Ես հատուկ մեկնաբանություն չունեմ դրա վերաբերյալ: Իհարկե, մենք հստակ հայտարարել ենք, որ մենք հետարքրքված ենք կովկասյան տարածաշրջանի կայունությամբ, մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ թուլացնելու լարվածությունը այդ երկրների միջև և աշխատում ենք թուլացնել ցանկացած ավելի լայնածավալ սահմանային լարվածություն, որ կարող է առաջանալ»:

Իրանը հոկտեմբերի 17-ին լայնածավալ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում, դրանց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված էին նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։

Ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Իրանի զինված ուժերը Ադրբեջանի հետ սահմանակից այս շրջաններում արդեն երրորդ անգամ են լայնածավալ զորավարժություն անցկացնում։ Վարժանքների նախօրեին պաշտոնական Թեհրանը կրկին պնդել է, թե դրանք պլանային են, և իրականացվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։ Լրատվամիջոցները, սակայն, փաստում են, որ վարժանքները սկսվել են հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին։ Զորավարժությունների մեկնարկից օրեր առաջ Իրանի նախագահը Ադրբեջանի առաջնորդին կրկին զգուշացրել էր, որ Թեհրանը չի հանդուրժի պատմական սահմանների և հայ-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն։

XS
SM
MD
LG