Մատչելիության հղումներ

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը չի հանդուրժի սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում


Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Հոսեյն Բաղերի, արխիվ

Իրանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վեճերը լուծել խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Իրանը չի հանդուրժի սահմանների ցանկացած փոփոխություն տարածաշրջանում:

«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գեներալ Մոհամադ Հոսեյն Բաղերին հայտարարությունն արել է այսօր զորահանդեսի ժամանակ:

Իրանը դեմ է որևէ պատերազմի և լուռ չի մնա դրան դեմ-հանդիման, վստահեցրել է Բաղերին:

Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայ - ադրբեջանական հակամարտության համատեքստում ընդգծել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը:

XS
SM
MD
LG