Մատչելիության հղումներ

Իրանը լայնածավալ զորավարժություն է սկսել Նախիջևանի սահմանի հարևանությամբ


Զորավարժություն Իրանում, արխիվ
Զորավարժություն Իրանում, արխիվ

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Արևելյան Ադրբեջան նահանգում, հաղորդում է «Մեհր» գործակալությունը։

Ադրբեջանի Նախիջևան հանրապետությանը սահմանակից Ջուղայի շրջանում անցկացվող վարժանքներին մասնակցում են Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, նեգրավված են նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։

«Նախատեսվում է զինվորների տեղափոխում ուղղաթիռներով, հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառում, Արաքսի վրայով կամրջի անցկացում», - հայտարարել է Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի գեներալ Մոհամադ Պակպուրը։

Բարձրաստիճան զինվորականն ընդգծել է, որ «այս զորավարժությունները նպատակ ունեն խաղաղություն ու բարեկամություն բերել հարևան երկրներին» ու միաժամանակ ցույց տալ Իրանի թշնամիներին, որ Հեղափոխության պահապանների կորպուսը՝ այլ զրամիավորումների հետ, պատրաստ է պաշտպանել Իրանի պետական սահմանները։

XS
SM
MD
LG