Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Աշխարհը հիրավի բազմաբևեռ է դառնում»


Վլադիմիր Պուտինի ելույթը Ասիայի փոխգործության և վստահության միջոցների 6-րդ համաժողովում, Աստանա, 13-ը հոկտեմբերի, 2022թ.
Վլադիմիր Պուտինի ելույթը Ասիայի փոխգործության և վստահության միջոցների 6-րդ համաժողովում, Աստանա, 13-ը հոկտեմբերի, 2022թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Ասիայի փոխգործության և վստահության միջոցների 6-րդ համաժողովում խոսել է աշխարհքաղաքական իրավիճակի մասին:

«Այսօրվա հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային քաղաքականության և տնտեսության խոշոր փոփոխությունների պայմաններում: Աշխարհը հիրավի դառնում է բազմաբևեռ, և Ասիան ստանձնում է նշանակալից, եթե ոչ առանցքային դեր, ուժի նոր կենտրոններ են առաջանում: Ասիական երկրները համաշխարհային տնտեսական աճի շարժիչ ուժն են դառնում»,- ասել է Պուտինը:

Ենթադրվում է, որ Ռուսաստանի ղեկավարն Աստանայում կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի լիդերների հանդիպման օրակարգում անդրադարձ կլինի նաև Ուկրաինային:

XS
SM
MD
LG