Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը ժամանել է Ղազախստան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ժամանել է Ղազախստան։ Աստանայի օդանավակայանում նրան դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Էրդողանը մասնակցելու է Թուրքիա-Ղազախստան ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի 4-րդ նիստին, ինչպես նաև Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման 6-րդ համաժողովին։

Հոկտեմբերի 13-ին Աստանայում նախատեսված է Էրդողան-Պուտին հանդիպումը։

XS
SM
MD
LG