Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը կմասնակցի Ասիայում փոխգործության և վստահության ամրապնդման համաժողովին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կմասնակցեն Ասիայում փոխգործության և վստահության ամրապնդման համաժողովին:

Այն տեղի կունենա հոկտեմբերի 12-ից13-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը:

«Ասիայում փոխգործության և վստահության ամրապնդման 6-րդ համաժողովին կմասնակցեն տասնմեկ պետությունների՝ Ադրբեջանի, Իրաքի, Իրանի, Քաթարի Ղրղըզստանի, Պաղեստինի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները: Հավաքը տեղի կունենա Ղազախստանի նախագահի գլխավորությամբ»,- ասել է Սմադիյարովը:

Նրա խոսքով, հավաքին ներկա կլինեն նաև Վիետնամի փոխվարչապետը, Չինաստանի փոխվարչապետը և հինգ նախարարներ, ինչպես նաև՝ դիտորդի կարգավիճակով Բելառուսի նախագահը:

Ընդհանուր առմամբ, Ասիայում փոխգհործության և վստահության ամրապնդման 6-րդ համաժողովին կմասնակցեն մոտ հիսուն պատվիրակություններ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս ասել է, որ այդ կայանալիք հավաքում հնարավոր է իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը կընձեռի, մասնավորապես, Ուկրաինայի ճգնաժամը քննարկելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG