Մատչելիության հղումներ

Բայդենի վարչակազմը քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը ԱՄՆ պատասխանը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Ամերիկյան վարչակազմը քննարկել է Միացյալ Նահանգների պատասխանը, եթե Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կիրառի Ուկրաինայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ընդգծելով, որ չի պատրաստվում խոսել այդ մասին։

«Դրա մասին քննարկումներ են եղել, բայց անպատասխանատու կլինի խոսել այն մասին, թե ինչ կարող ենք և ինչ չենք կարող անել», - ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է երեքշաբթի երեկոյան։

Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռացիոնալ խաղացող», ով, այնուամենայնիվ, սխալ է հաշվարկել Ուկրաինա ներխուժումը՝ ճիշտ չգնահատելով ուկրաինացի ժողովրդի դիմադրությունը ճնշելու իր կարողությունը։

XS
SM
MD
LG