Մատչելիության հղումներ

Պեսկով. «Միջուկային զենք կարելի է կիրառել միայն համապատասխան հայեցակարգով, և այլ մեկնաբանություն այդ հարցում չկա»


Ռամզան Կադիրովը և Դմիտրի Պեսկովը

Ռուսաստանի շրջանների ղեկավարներն ունեն իրենց տեսակետները հայտնելու իրավունք, բայց նույնիսկ ամենածանր պահերին պետք չէ տեղի տալ զգացմունքներին:

Այդ մեկնաբանությամբ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում ավելի կոշտ գործողությունների դիմելու, ընդհուպ սահմանամերձ շրջաններում ռազմական դրություն հաստատելու և փոքր հզորության միջուկային զենք կիրառելու անհրաժեշտության մասին Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովի հայտարարությանը:

«Չեչնիան շատ բան է արել և շարունակում է անել այս հատուկ ռազմական օպերացիայի համար,- ասել է խոսնակը:

Նրա փոխանցմամբ, միջուկային զենքի կիրառումը հնարավոր է միայն համապատասխան հաստատված հայեցակարգով նախատեսված պայմաններում, և որևէ այլ մեկնաբանություն այս հարցում հնարավոր չէ:

Ռուսաստանի միջուկային դոկտրինի համաձայն, այդ զենքի օգտագործումը հնարավոր է, եթե թշնամին օգտագործի զանգվածային ոչնչացման այս կամ այլ տեսակի զինատեսակ, կամ եթե հավաստի տեղեկություն ստացվի Ռուսաստանի ու նրա դաշնակիցների վրա միջմայրացամաքային հրթիռների արձակման մասին, ինչը կպահանջի միջուկային ուժերի պատասխան գործողություններ:

Բացի այդ, միջուկային զենք հնարավոր կլինի կիրառել այն դեպքում, եթե Ռուսաստանի վրա կատարվի սովորական զենքով այնպիսի հարձակում, որը կսպառնա Ռուսաստանի պետության գոյությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG