Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականը «խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան»


Լինդա Սանչես

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:

«Անհանգստացած եմ տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը և չհրավիրված հարձակում է սկսել Արցախի ժողովրդի դեմ»,- գրել է նա Թվիթերի իր էջում՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ դադարեցնել ագրեսիան:

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում եմ միջազգային հանրության կոչին տարածաշրջանում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականը։

Շփման գծում իրավիճակը լարված է օգոստոսի 1-ից։ Օգոստոսի 3-ին արդեն ՊԲ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ: Օրվա ավարտին հայկական կողմը հայտնեց երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին:

Վերջին օրերին շփման գծում իրավիճակը թեև հարաբերական կայուն է, սակայն լարվածությունը պահպանվում է։ Հայկական կողմը օգոստոսի 7-ին հաղորդեց ևս մեկ վիրավորի մասին։ Ըստ Պաշտպանության բանակի երեկվա հաղորդագրության, օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել, որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

XS
SM
MD
LG