Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմի կրակոցից զինվորը հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ


Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում ադրբեջանական կողմի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայող Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Շարքային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նշում է պաշտպանական գերատեսչությունը:

Ադրբեջանական կողմը հերքել է այս լուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG