Մատչելիության հղումներ

Բաքուն հաղորդում է Լաչինում ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին


Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է այսօր առավոտյան Լաչինում արձանագրված նոր միջադեպերի մասին։

«Ադրբեջանի տարածքում գործող հայկական անօրինական զինված խմբավորումները, որոնք գտնվում են ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում, օգոստոսի երեքի առավոտյան ինտենսիվ գնդակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի՝ Լաչինի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների դիրքերը։ Ստացած հրազենային վիրավորման հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Անար Քյազիմովը», - Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունն է մեջբերում APA գործակալությունը։

Հայկական կողմը հաղորդմանը դեռ չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG