Մատչելիության հղումներ

ԿԲ-ն կրկին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, տնտեսագետը գնաճի էական զսպում դեռ չի նկատում


Կենրոնական բանկը կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 0.25 կետով՝ այն դարձնելով արդեն 9,5 տոկոս։

Այսպիսի քաղաքականություն Կենտրոնական բանկը վարում է արդեն ավելի քան մեկուկես տարի՝ վերաֆինասավորման տոկոսադրույքը 4,2 տոկոսից հասցնելով 9,5-ի։

«Ընդհանուր առմամբ, մենք էսպես վերջին մեկուկես տարում տոկոսադրույքների աճի ցիկլի մեջ ենք և դրանով․ էսպես ասած, Կենտրոնական բանկն, իր մանդատին համապատասխան քաղաքականություն է իրականացնում», - ասաց տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։

Կենտրոնական բանկի շենքը Երևանում
Կենտրոնական բանկի շենքը Երևանում

Տնտեսագետը բացատրում է, որ վերաֆինասավորման տոկոսադրույքի բարձացումը հանգեցնում է բանկերի ծառայությունների գների, վարկերի ու ավանդների տոկսոսների բարձացման, միևնույն ժամանակ այն գործիք է գնաճը զսպելու համար։

Հենց գնաճի մասին էլ խոսում է Կենտրոնական բանկը իր հայտարարությունում, մասնավորապես, նշելով. - «2022թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և կազմել է 10,3 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 9,4 տոկոս: Միջազգային ապրանքահումքային շուկայում գները շարունակում են մնալ պատմականորեն բարձր մակարդակում: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները, ինչը կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական զսպմանը»։

Մինչ Կենտրոնական բանկն ականկալում է, որ գնաճն աստիճանաբար կմեղմանա, տնտեսագետը նկատում է, որ առայժմ ԿԲ-ի վարած այս քաղաքականությունը գնաճը չի զսպել ինչպես ակնկալվում էր։

«Այս պայմաններում տոկոսադրույքի քաղաքականությունը չի աշխատում այն էֆեկտիվությամբ, ինչպես աշխատում է, օրինակ, զարգացած երկրներում։ Այսինքն՝ Կենտրոնական բանկի այս գործողությունների իրական արդյունքը մենք շատ ավելի քիչ ենք տեսնում, քան, օրինակ, տնտեսագիտության մեջ ընդունված է ակնկալել», - ասաց փորձագետը։

Երևանյան սուպերմարկերտներից մեկը, արխիվ
Երևանյան սուպերմարկերտներից մեկը, արխիվ

Այնուամենայնիվ, Կարապետյանի խոսքով, այսպիսի քաղաքականությունը պետք է զսպի գնաճն ավելի երկարաժամկետ կտրվածքով։

«Ընդունված է համարել, որ դրամավարկային քաղաքականության որոշումներն ազդում են միջինում մեկ տարի հետո իրենց իրականացումից, այսինքն, սա միջնաժամկետ ժամանակահատվածի համար է, ու էս պահին, եթե գնահատենք, դեռ էս պահին Կենտրոնական բանկի գործողությունները գնաճի վրա էական ազդեցություն չեն ունեցել», - ասաց տնտեսագետը։

Կենտրոնական բանկը նաև նկատում է, որ դրամի արժևորումը իր հերթին մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG