Մատչելիության հղումներ

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը


Կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել գնաճը զսպող գործիքը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25 տոկոս:

Գլխավոր դրամատան հաղորդմամբ` մարտին տարեկան գնաճն ավելացել է և կազմել 7.4 տոկոս:

Ըստ ԿԲ-ի` արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի: Միաժամանակ, կառույցը շեշտում է, որ կանխատեսվում է` 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կմոտենա նպատակայինի` 4 տոկոսի ցուցանիշին:

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման դրույքը 1.25-ով բարձրացրել էր մարտի կեսերին: Հայտարարվել էր, որ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ սանկցիաները, Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով, զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն դրա ճյուղերին:

XS
SM
MD
LG