Մատչելիության հղումներ

Անդրեյ Կոստինը՝ Ուկրաինայի նոր գլխավոր դատախազ․ Գերագույն ռադան հաստատեց


Գերագույն ռադայի նիստերից մեկը, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության պատգամավոր Անդրեյ Կոստինին այսօր քվեարկությամբ հաստատել է գլխավոր դատախազի պաշտոնում:

Թեկնածուին առաջադրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով անձամբ ներկա էր քվեարկությանը:

Հուլիսի 17-ին նա պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և Ուկրաինայի անվտանգության ծառայության տնօրեն Իվան Բականովին, նշելով, որ այդ երկու գերատեսչությունների աշխատակիցների կողմից գրանցվել են պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր:

Ուկրաինայում 651 քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության մեղադրանքով: Այնուամենայնիվ Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան ասել է, թե «Վենեդիկտովան մնում է թիմի անդամ և կարող է աշխատանքը շարունակել դիվանագիտական բնագավառում»:

Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների, նա կարող է նշանակվել Ուկրաինայի դեսպան Շվեյցարիայում:

XS
SM
MD
LG