Մատչելիության հղումներ

Պուտինն Էրդողանի հետ օգոստոսի 5-ին Սոչիում կքննարկի ռազմատեխնիկական համագործակցության թեման


Պուտին-Էրդողան հանդիպում Սոչիում, 29-ը սեպտեմբերի, 2021թ․
Պուտին-Էրդողան հանդիպում Սոչիում, 29-ը սեպտեմբերի, 2021թ․

Օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալելու է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկման ընթացքում կանդրադառնան ռազմատեխնիկական համագործակցությանը:

«Ինտեֆաքսի» փոխանցմամբ, այդպես նա պատասխանել է Թուրքիայում արտադրվող անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարների» հանդեպ Ռուսաստանում առկա հետաքրքրությանը վերաբերող հարցին:

«Մեր երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը միշտ օրակարգում է, և այն փաստը, որ այդ զգայուն ոլորտում մեր փոխգործակցությունը զարգանում է, ինքնին խոսում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Այո՛, դա, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Սոչիում», - ասել է Պեսկովը:

Ռուսական մամուլում վերջերս հրապարակվել են հաղորդագրություններ, որոնց համաձայն, Մոսկվան հետաքրքրություն ունի «Բայրաքթարների» նկատմամբ:

Ռուսների կողմից հարձակման ենթարկված Ուկրաինան լայնորեն կիրառում է դրանք:

XS
SM
MD
LG